Բայրամովն Արցախում ստեղծված իրավիճակը քննարկել է ՌԴ նախագահի խորհրդականի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի նախագահի խորհրդական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունից հետո և մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։

Ըստ ԱԳՆ-ի՝ ադրբեջանցի նախարարն իր զրուցակցին տեղեկացրել է Բաքվի կողմից ԼՂ հայ բնակչության կարիքները բավարարելու համար ձեռնարկվող հրատապ միջոցների և նրա վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին։




Լրահոս