Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թոֆթ Սորենսենը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի համար նախատեսված մարդասիրական օգնության մասին:
«Դանիան Կարմիր խաչի միջոցով 1 միլիոն կրոն (140000 դոլարից ավելի.- խմբ.) է հատկացնում Հայաստանին մարդասիրական օգնության համար»,- գրել է դեսպանը: