ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին Իջեւանում կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: 4 տարին մեկ` Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրություններից առաջ, քաղաքապետարանի  «Իջեւան» պաշտոնաթերթը լույս է տեսնում գունավոր եւ ամբողջությամբ նվիրված է լինում քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի աշխատանքային գործունեության գովաբանությանը: Որքանո՞վ է օրինական, որ համայնքի բյուջեից սնվող թերթը քարոզչություն է իրականացնում քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին: «Իջեւան» պաշտոնաթերթում եւ քաղաքապետի նախընտրական բուկլետում հիշատակված են Վարուժան Ներսիսյանի կատարած աշխատանքները: Բուկլետում քաղաքապետի  իրականացրած ծրագրերի մեջ նշված են գործեր, որոնք քիչ առնչություն ունեն նրա  հետ: Օրինակ` քաղաքային հիվանդանոցի շենքի հիմնանորոգումը, զինվորականների համար քաղաքում բնակելի տան շինարարությունը, զինկոմիսարիատի շենքի կառուցապատումը: Քաղաքապետի կողմից նախատեսվող ծրագրերի մեջ թվարկված է նաեւ Տավուշի մարզային դատարանի շենքի գործարկումը:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս