Ամեն տարի սեպտեմբերի 30-ին նշվում Է Թարգմանչի միջազգային օրը: Բանավոր ու գրավոր թարգմանիչների այս պրոֆեսիոնալ տոնը 1991 թվականին սահմանվել Է Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի (FIT) կողմից: Այն նշվում Է սեպտեմբերի 30-ին՝ Սբ.Հերոնիմոսի (342-420 թթ.) մահվան օրը, որն իրականացրել Է Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը եւ ավանդաբար համարվում Է թարգմանիչների հովանավորում:
Թարգմանչի մասնագիտությունը հնուց ի վեր ճանաչված Է որպես ամենահեղինակավորներից ու պահանջվածներից մեկը: Առաջին թարգմանիչները գործել են Հին Եգիպտոսում եւ արդեն այն հեռավոր ժամանակներում պատվավոր բնակիչներ Էին: Օտար լեզուների գիտակներն առանձնակի դեր Էին խաղում Հին Հունաստանում, որը սերտորեն շփվում Էր Արեւելքի պետությունների հետ: Եթե չլինեին նրանք, հնարավոր Է՝ մեր մշակութային զինանոցում չլինեին Աստվածաշնչի գրքերից շատերը:
20-րդ դարի կեսից ամբողջ աշխարհի գիտնականներն ու ծրագրավորողները ձեռնամուխ եղան անհատական համակարգչի միջոցով ավտոմատ թարգմանությամբ զանազան ծրագրերի մշակմանը: Բայց մինչ այժմ նույնիսկ ամենալավ համակարգչային թարգմանիչները չեն կարողանում փոխարինել մարդու կողմից կատարվող թարգմանությանը: ՉԷ որ թարգմանելիս ամենագլխավորը ոչ թե բառերի, այլ մտքերի համապատասխանությունը գտնելն Է:
Կարճ ժամանակահատվածում Թարգմանչի միջազգային օրվա տոնակատարությունը կարեւոր իրադարձության վերածվեց այդ մասնագիտության ներկայացուցիչների շրջանում: Տարեցտարի մեծանում Է այն երկրների թիվը, որտեղ գործում են թարգմանիչների ընկերակցություններ: Ներկայում Թարգմանիչների միջազգային ֆեդերացիան միավորում Է լեզուների 80 հազարից ավելի մասնագետների աշխարհի ավելի քան 60 երկրներից:
Ամեն տարի Թարգմանիչների միջազգային ֆեդերացիան հայտարարում Է Թարգմանիչների օրվա նշանաբանը: