ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի ավագանու անդամ Մուշեղ Սուքիասյանը` տեղեկացնելով, որ  2010թ-ի հոկտեմբերին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովն  օրենք էր ընդունել, համաձայն որի` էլեկտրաէներգիայի վարձավճարների անդորրագրում պարտադիր պետք է նշվեին սպառման եւ ներքին ցուցմունքները: Սակայն  ուղիղ մեկ տարի է, ինչ Ստեփանավանի տարածաշրջանի բոլոր գյուղերում այդ օրենքը չի կիրառվում, քանի որ էլեկտրացանցի կողմից տրամադրած ցուցմունքներն են ուղղարկվում փոստային բաժանմունքներ: Խնդրին լուծում տալու համար Մ.Սուքիասյանը մեկ ամիս առաջ դիմել է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին, ով  քրեական գործ է հարուցել եւ պատրաստված նյութերն ուղարկել Ստեփանավանի ոստիկանություն, եւ քննիչ Յուրա Օհանյանը կատարել է նախաքննություն: Օրեր անց Մ.Սուքիասյանը հանդիպել է Յ.Օհանյանի հետ` պարզելու համար, թե գործի ընթացքն ինչ փուլում է գտնվում: Վերջինս էլ տեղեկացրել է, որ  իրենց հանձնարարվել է գործը կարճել: Մ.Սուքիասյանը նշեց, որ ինքը պահանջում է, որ օրինականորեն կատարվի հետաքննություն, օրենքը սկսի գործել, իսկ մեղավորներն էլ ենթարկվեն պատասխանատվության:    ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս