ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասնամյակներ տեւող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։

«Մենք նաեւ մեր զորակցությունն ենք հայտնում անցյալ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին»,- նշվում է գրառման մեջ։

 

 

ԱՌԱՔԱՆԻ

ՀԱՐՑ. Ի՞նչ պատասխանատվություն է կրում ՀայՓոստը ԱՓԾ առաքանու հետ կապված խնդրիների առաջացման դեպքում։

Սիրուն Շմավոնյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀայՓոստն  իր հաճախորդների առջեւ պատասխանատվություն է կրում.

l ԱՓԾ առաքանու կորստի դեպքում,

l ԱՓԾ առաքանու ներդրանքի մասնակի կորստի դեպքում,

l ԱՓԾ առաքանու ներդրանքի մասնակի վնասի դեպքում,

l ԱՓԾ առաքանու չհիմնավորված ետ վերադարձի դեպքում:

Փոստային կապի օպերատորները պատասխանատվություն չեն կրում մաքսային հայտարարագրերի համար՝ անկախ այն բանից, թե դրանք ինչպես են կազմվել ուղարկողի կողմից, ինչպես նաեւ մաքսային մարմինների կողմից մաքսային զննման ենթակա առաքանու ստուգման ժամանակ ընդունած որոշումների համար:

ՀայՓոստ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «ՀայՓոստ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում չստացված եկամուտների եւ կողմնակի վնասների համար՝ անկախ դրանց ծագումից:

Ուղարկողները պատասխանատվություն են կրում ներդրանքի արգելված պարունակության եւ ոչ համապատասխան փաթեթավորման համար:

 

 

 

ԿՈՉՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑ. Հանրապետության նախագահը ո՞ր դեպքերում եւ ի՞նչ կարգով է պարգեւատրում շքանշաններով եւ մեդալներով, շնորհում պատվավոր կոչումներ:

Հարություն Հովհաննիսյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5.3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ Հանրապետության նախագահը շնորհում է՝ վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահների առաջարկությունների հիման վրա, եռօրյա ժամկետում: Հայաստանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին: Այն դեպքում, երբ միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում հանրապետության նախագահի առարկությունը, ապա հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգեւով պարգեւատրեու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ համաձայն՝ բարձրագույն դասային աստիճաններ հանրապետության նախագահը շնորհում է՝ վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահների առաջարկությունների հիման վրա, եռօրյա ժամկետում:

 




Լրահոս