Ինչպես տեղեկանում ենք «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից, Սոֆիայում ավարտված ըմբշամարտի «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» միջազգային 52-րդ մրցաշարում Հայաստանի համար միակ արծաթե մեդալը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոչի ըմբիշ Կարեն Ասլանյանը:
Կարեն Ասլանյանը անցկացրել է 5 գոտեմարտ: Առաջին գետեմարտում (դիտեք՝ 1.08.00-ից) հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթում է ամերիկացի ըմբիշին: Մյուս գոտեմարտում (դիտեք՝2.20.00-ից) մեր երիտասարդ ըմբիշը 13-3 հաշվով հաղթել է թուրք մարզիկին: 3-րդ գոտեմարտում (դիեք՝ 2.54.00-ից) Կարենի մրցակիցն է ամերիկացի Սպենսեր Մանգոն, ում Ասլանյանը հաղթել է 12-1 հաշվով:
Հայ մարզիկը, սակայն, եզրափակչում պարտվել է բուլղարացի ըմբիշին, ով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր է: