
Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայերին և քննարկում է հայ փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը, ասվում է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված հայերին, ովքեր տասնյակ հազարներով լքում են իրենց պապենական տները։ Այս առումով դիտարկվում է նաև մի շարք հայ փախստականների մեր երկրում տեղավորելու հարցը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- ասվում է հաղորդագրությունում։