
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է Հայաստանում գտնվող ԼՂ ուսուցիչների տվյալները՝ ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովելու համար։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected], որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը»,- ասված է գրառման մեջ։