«Ժողովուրդ» օրաթերթի նոյեմբերի 1-ի թիվ 188 համարում տպագրվել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը «Հրազդան» մարզադաշտի էլիտար շենքում, ինչպես նաեւ Երեւանի այլ տարածքներում բնակարաններ ունի: Ի պատասխան մեր հրապարակման` վարչապետի սանիկը տեղեկացրել է, որ նշված տարածքներում ինքը ոչինչ չունի. «Իսկ Դիլիջանում, իսկապես, կառուցում եմ ամառանոց, որի համար վարկ եմ վերցրել «ՎՏԲ-Հայաստան» բանկից: Ինչպես այս վարկի, այնպես էլ իմ եւ իմ ընտանիքի այլ եկամուտների մասին ողջ տեղեկատվությունը պատշաճ կերպով հայտարարագրվում է իմ եւ իմ ընտանիքի անդամների կողմից ներկայացվող գույքի եւ եկամուտների հայտարարագրում յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ օրենքով սահմանված ժամկետում»: Ուրախ ենք:
ԱՐՁԱԳԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ