
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ժամը 10:00-ի դրությամբ էլ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 62 տրանսպորտային միջոց:
Հաշվառված անձանց թիվը 82 հազար 827 է: