
Ժամը 15:00-ի դրությամբ Արմավիրի մարզում հաշվառված եւ կեցավայրերով ապահովված են 863 ընտանիք՝ 3549 անձ: Այս մասին այսօր՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Արցախից Գորիս կամ Վայք ժամանած քաղաքացիները հիմնականում գալիս են համայնքապետարան կամ անմիջապես համայնք։ Դրանից հետո նրանք հաշվառվում են, կատարվում է առաջնաին կարիքների գնահատում և կեցավայրի տրամադրում: