Հայաստանը ներկայացնող շախմատիստը 24-րդն է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Քապել Լա Գրանդ քաղաքում ավարտվեց 30-րդ անգամ կազմակերպված շախմատի ավանդական հեղինակավոր միջազգային բաց մրցաշարը, որի 604 մասնակիցների թվում էին նաև հայազգի 4 շախմատիստներ, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Ուկրաինան ու Ֆրանսիան:

Այս մասին հայտնում է footsport.am լրատվական կայքէջը:

Ստուգատեսում հրաշալի հանդես եկավ 2009 թ Ուկրաինայի չեմպիոնուհի, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: Նա շվեյցարական մրցակարգով ՝9 մրցափուլով ընթացած մրցաշարում վաստակեց 6 միավոր ու ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 69-րդ տեղը: Սակայն Դոլուխանովան մարտիության հիանալի նվեր մատուցելով ինք իրեն լավագունը ճանաչվեց ստուգատեսին մասնակցած կանանց մեջ ու արժանացավ կանանց համար սահմանված հատուկ գլխավոր մրցանակին:

Քապել Լա Գրանդի հեղիանկավոր մրցաշարի հերոսուհի դարձած հայազգի շախամտիստուհին հատկապես փայուն անցկացրեց մրցաշարի եզրափակիչ 3 մրցափուլերը: Այս վերջին 3 մրցափուլերում 3 անընդմեջ հաղթանակ տարավ ու ստուգատեսը շատ բարձր տարամադրությամբ եզրափակեց նաև Հայաստանը ներկայացնող գյումրեցի 35-ամյա միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը, ով ձգտում էր հերթական անգամ լրացնել գրոսմայստերի նորմ: Վերջին տարիներին Բելգիայում բնակվող և այդ երկրի եռակի չեմպիոնի տիտղոսը կրող Հովհաննիսյանը մրցելույթն ավարտեց 6,5 միավորով և գրավեց 24-րդ տեղը: Նա 9-31-րդ տեղերը բաժանող շախմատիստների շարքում էր: Ի դեպ, այս մրցաշարի 5-րդ մրցափուլում Մհերը պարտության էր մատնել Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկին, իր հայրենակցուհի Խարկովում բնակվող Եվգենյա Դոլուխանովային:

եց

1920524_10203359384365544_1665572544_n




Լրահոս