Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Քյամրան Ալիևը տեղեկացրել է նաև, որ ավելի քան 300 անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա դիմել է Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող հայերին՝ կոչ անելով նրանց ինքնակամ հանձնվել Բաքվին։
Ադրբեջանի գլխավոր դատախազը նշել է, որ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի հրթիռակոծության հետ կապված»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանն առևանգել և կալանավորել է Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին․ Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին։