Բանակցությունների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ ԱՀ
երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ Արցախում մնացած կառավարության մեծ մասը, ուժայինների ղեկավարությունը հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձել են Հայաստան:
Հիշեցնենք, որ Հակարիի կանուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները գերեւարել էին Արցախի նախկի պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նրանց հետագայում կալանավորել են ու շինծու քրգործեր հարուցել նրանց դեմ։
Իսկ Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել էր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Նրան Ադրբեջանում կալանավորել են եւ կեղծ մեղադրանք առաջադրել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով։
4 ձերբակալվածների ազատ արձակման շուրջ բանակցություններ են ընթանում։
Քրիստինա Մուշեղյան