
Լեհաստանում ընթացող աթլետիկայի ձմեռային աշխարհի առաջնությունում հայտնի դարձան հեռացատկի աշխարհի չեմպիոնն ու մրցանակակիրները: 8, 28 մ արդյունքով պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց բրազիլացի Մաուրո դա Սիլվան: Նրան 5 սմ-ով ու մեկ աստիճանով զիջեց Չինաստանը ներկայացնող Լի Ցզինչժեն: Բրոնզե պարգևին արժանացավ շվեդ Միխել Տորնեուսը (8, 21):
Այս մասին տեղեկանում ենք iaaf.org կայքից:
Այս մրցաձևում հանդես էր գալիս նաև աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ պատվիրակ, վանաձորցի Արսեն Սարգսյանը: Արսենը, սակայն, շատ անհաջող հանդես եկավ և չկարողացավ հաղթահարել որակաորման փուլի արգելքը:
Հիշեցնենք, որ հեռացատկի Եվրոպայի ռեկորդը (8, 86) 1987 թվականի մայիսից պատկանում է աթլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, աշխարհահռչակ ցատկորդ Ռոբերտ Էմմիյանին: