
Այսօր Ազգային Ժողովում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի ընթացքում քննարկվելու և հաստատվելու են ԱԺ ութերորդ գումարման վեցերրորդ նստաշրջանի օրակարգային թեմաները։ Նիստը նախատեսվում է այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 16։00։
Հիշեցնենք, որ այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 10 հարց։
ԱԺ խորհրդի նիստից հետո, որպես ավանդույթ, ՔՊ-ականները խմբակցության նիստ են հրավիրում և հանդիպում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ՔՊ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ խմբակցության անդամներն այսօր կհանդիպեն, սակայն Փաշինյանի հետ հանդիպում դեռ չի նախասետվում։