ՖՈՏՈ․ Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք):

Մասնավորապես՝

– չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը,

– հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, չեն ախտահանվել, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը,

– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

– արտադրական շինության սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում:

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս