Կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի բացման արարողություն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է տարածաշրջանում կատարված իրադարձությունների մասին

Նա պնդել է, թե իրենք վերջ են դրել հակամարտությանը և այդ հակամարտության լուծման ճանապարհին պահպանել են իրենց արժանապատվությունը, միաժամանակ վերականգնելով միջազգային իրավունքը:

«Այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան։ Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր․ մենք այսօր ցույց ենք տալիս այս ամենը»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Հավելենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը «Խաղաղության դարաշրջան» թևակողեց սպանելով անմեղ բնակիչների, որոնց թվում կային նաև երեխաներ, ծերեր :Եվ այդ ամենը նրանք անում են բացահայտ՝ ժամանակ առ ժամանակ իրենց կայքէջերում հրապարակելով դաժան կադրեր , օրինակ թե ինչպես են քանդում, ավերում բնակիչների տները, մշակույթային կոթողները, որոնք դարերի պատմություն ունեն, ծաղրում կամ տանջում տարեցներին և նման շատ այլ դեպքեր, իսկ միջազգային կառույցները դեռ պետք է ամեն բան իրենց աչքով տեսնեն նոր համոզվեն:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս