
Իսրայելի առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը:
«Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը հանգեցրել է մեծածավալ վնասների, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Վիրավորներից շատերը բուժման նպատակով տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, և Իսրայելից ժամանած բժիշկները իրենց փորձով կկիսվեն՝ օգնելու Հայաստանի բժիշկներին։ Այս ողբերգության կապակցությամբ Իսրայելի կառավարությունը իր զորակցությունն ու աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել հայ ժողովրդին», – գրել է նա։