
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոնդի տներից մեկում իր նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, և ինքը, պաշտպանվելով, խողովակով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, նաև` գլխին:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե:
Մարմնական վնասվածքներ ստացած և անգիտակից վիճակում գտնվող 43-ամյա նախկին փեսային շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ահազանգողը` Սիսիանի բնակիչ, 28-ամյա երիտասարդը, ժամը 21:45-ին, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:
Ժամը 22.45-ին հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ 43-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են: