
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Եվրամիությանն անդամակցելու նոր պահանջներն ու պայմանները Թուրքիան չի ընդունի:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով,որ Թուրքիան կատարել է Եվրամիությանը տված բոլոր խոստումները, սակայն դաշինքը չի կատարել իր խոստումներից գրեթե ոչ մեկը:
«Չնայած վարչակազմերի փոփոխությանը, Եվրամիության անարդար և կողմնակալ վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, որը անհամատեղելի է հավատարմության սկզբունքի հետ, չի փոխվել: Ինչպես Թուրքիան, այնպես էլ մենք ակնկալիքներ չունենք Եվրամիությունից, որտեղ մենք ստիպված են եղել 60 տարի սպասել»,- ասաց նա։
Օֆելյա Հովհաննիսյան