Ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականի եւ չեխական «Պրիբրամի» պաշտպան Լևոն Հայրապետյանը երեկ աճուկի վիրատհատության է ենթարկվել Գերմանիայի Մյունխեն քաղաքի կլինիկաներից մեկում:
Այս մասին տեղեկանում ենք Armsport.am լրատվական կայքէջից:
Հայրապետյանը 2 շաբաթից կկարողանա մասնակցել մարզումների: Նախատեսված է, որ 3-4 շաբաթից կվերադառնա խաղադաշտ:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Լեւոն Հայրապետյանը բաց թողեց մարտի 5-ի Ռուսաստանի ազգային ընտրանու հետ Կրասնոդարում կայացած ընկերական խաղը 0:2, ինչպես նաեւ բաց է թողել «Պրիբրամի» նախորդ մի քանի հանդիպումները:
Նշենք, որ նա վերջերս է լեհական« Վիձևից» տեղափոխվել «Պրիբրամ», որը Չեխիայի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 12-րդ տեղում է ընթանում: Հայրապետյանի նոր ակումբը երեկ՝ մարտի 8-ին, երկրի առաջնության 19-րդ մրցափուլում արտագնա խաղում 1:1 խաղաց Օստրավայի «Բանիկի հետ, որի կազմում մի ժամանակ հանդես էր գալիս ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, 23-ամյա հարձակվող Գևորգ Բադալյանը: Նշենք նաև, որ 2011 թվականից Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող Լևոն Հայրապետյանը երկրի գլխավոր թիմի կազմում մասնակցել է 19 հանդիպման: