ՄԵՆԱՄԱՐՏԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայազգի Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախատեսված է 2012թ. հունվարի 14-ին Գերմանիայում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանից:«Մրցակիցս դեռ հայտնի չէ, սակայն նա կընտրվի համաշխարհային դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից: Մեկ տարուց ես կրկին աշխարհի չեմպիոն կլինեմ»,-նշել է Արթուր Աբրահամը: Անվանի հայ բռնցքամարտիկը ներկայումս մարզվում է Բեռլինում:Տեղեկացնենք, որ Արթուր Աբրահամն իր պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով մարզական սննդաբանի խորհրդատվությամբ քաշի նվազեցման ծրագիր է անցնում, որը ենթադրում է ե՛ւ սահմանափակումներ սննդակարգում, ե՛ւ մարզումների ավելացում: Առաջիկա մենամարտի ժամանակ մարզիկը մտադիր է մրցել մինչեւ 75կգ քաշային կարգում:




Լրահոս