Նոր մանրամասներ Ռուբեն Վարդանյանին վերաբերող գործից․ ինչ է հայտնում Ադրբեջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

«Ըստ առաջադրված մեղադրանքի՝ պարզվել է, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է ԱՀ պետական սահմանը՝ շրջանցելով անցակետերը և մուտք գործել ՀՀ տարածք», – նշված է հայտարարությունում։

Նաև նշվում է, որ նա ԱՀ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների գործունեության ստեղծմանը և կազմակերպմանն է օժանդակել, ինչպես նաև նշված զինամթերքով, պայթուցիկ նյութերով, զինտեխնիկայով զինված կազմավորումներին։

Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է ահաբեկչությունը՝ միջոցներ ուղղելով վերը նշված ապօրինի զինված խմբավորումների ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը։

Կատարված ապօրինի գործողությունների համար Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին կալանավորվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

Փաստի առթիվ այս պահին կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս