
Այսօր՝ մարտի 9-ին, տեղի է ունեցել Ղազախստանի Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ չոմպիեն «Ակտոբեն» հանդիպել է գավաթակիր «Շախտյորին»:
Այս մասին տեղեկանում ենք Armsport.am կայքից:
Հանդիպումն ավարտվել է «Ակտոբեի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Մրցավեճի միակ գոլի հեղինակ է դարձել Նեկոն, ով աչքի է ընկել 67-րդ րոպեին:
Հաղթած թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Մարկոս Պիզելին ընդգրկված է եղել «Ակտոբեի» փոխարինողների կազմում և խաղադաշտ է դուրս եկել 72-րդ րոպեին: