
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում մեր երկիրն ունի չորս ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 40-րդ, Գաբրիել Սարգսյանը՝ 51-րդ / 2686 միավոր/, Հրանտ Մելքումյանը՝ 92-րդ /2650/, իսկ Կարեն Գրիգորյանը՝ 99-րդ /2643/ հորիզոնականը:
Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է /2839/:
Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 44-րդն է /2416/, Լիլիթ Մկրտչյանը՝ 60-րդը /2389/, Աննա Սարգսյանը ՝ 82-րդը /2364/։
Ցուցակը գլխավորում է չինուհի Հոու Յիֆանը /2628 միավոր/: