ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության պաշտոնական կայքում կարելի է գտնել բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է /https://www.moh.am/#1/119/:
«Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել նաև Առողջապահության ազգային ինստիտուտում (Կոմիտաս 49/4, 116 սենյակ) գործող անվճար խորհրդատվության ծառայության մասնագետներին»,-ասվում է հաղորդագրությունում: