Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Փաշինյանի մասնակցությամբ. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ Երևանում հայտարարում են, որ նոյեմբերին Պուտինն ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին, կեղծ է։ Այդ համաձայնագրում ասվում է, որ Ղարաբաղը խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության ոլորտն է, և ընդհանուր ըմբռնում կար, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։

Եթե, ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից՝ իրենք իրենք անվտանգության ամրապնդման համար կփնտրեն այլ գործընկերներ, դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։

Բայց ես դեռ հույս ունեմ, որ դարեր շարունակ Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև եղած կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»,- ասել է Լավրովը։




Լրահոս