ԴԱՏԸ ՇԱՀԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավարուհի Թինա Կանդելակին Միկոնոս կղզում անցկացրած հանգստից դժգոհ էր մնացել եւ վերադառնալուն պես դատի էր տվել այն տուրիստական կազմակերպությանը, ում միջոցով ձեռք էր բերել ուղեգիրը: Թինան պատճառաբանել էր, որ հյուրանոցի պայմանները այն չէին եղել, ինչ ներկայացրել են նրան տուրիստական գործակալները, եւ ինքը սթրեսի մեջ է եղել անբավարար պայմանների պատճառով: Դրա համար հաղորդավարուհին պահանջել էր տուրիստական ընկերությունից փոխհատուցում 1.7 միլիոն ռուբլու չափով ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեկան անհանգստության համար: Մի քանի ամիս տեւած դատավարությունից հետո տուրիստական կազմակերպությունն, այնուամենայնիվ, վճարեց Թինային պահանջած գումարի մի մասը` 280 հազար ռուբլի:




Լրահոս