Հոկտեմբերի 2-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ 59 հազար 59 հոգի տարբեր մարզերում օգտվել են պետական աջակցությունից․
«Դա ենթադրում է, որ նրանք օգտվել են կամ կեցավայրերից, կամ կան որոշ դեպքեր, երբ ԼեռնայիՆ Ղարաբաղից բռնի տեղահանված ունեն կեցավայրեր, սակայն նրանց տրամադրվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, նախնական ֆինանսական միջոցներ»,-ընդգծել է նա:
Բաղդասարյանն անդրադարձել է նաև 100 հազարական դրամների տրամադրմանն ու հիշեցրել, որ այն մարդիկ, որոնք ունեն բանկային, քարտային հաշիվներ, նրանց հետ կապված գործընթացը ավելի հեշտ կլինի․
«Այդ պարագայում ՀՀ կառավարության որոշման հաստատումից հետո գումարների փոխանցումը 1 կամ երկու օրվա ընթացքում կլինի: Այլ խնդիր է այն անձանց հետ, որոնք չունեն քարտային հաշիվ: Այդ դեպքում հարկավոր է որևէ մոտակա բանկում բացել բանկային քարտային հաշիվ»,-շեշտել է Նազելի Բաղդասարյանը: