Երևանում հոկտեմբերի 3-ին, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Հոկտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հոկտեմբերի 3-ին, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ, հոկտեմբերի 3-ին, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ։