«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լեւոն Քոչարյանը, ով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սեպտեմբերի 25-ից մեկամսյա կալանք է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նրա հետ տեսակցություններն արգելված չեն, ընդդիմադիր որոշ պատգամավորներ են նրան այցելել։ Նա խցում մենակ չէ, բայց այցելողներին վստահեցրել է, որ խցում իրեն լավ են ընդունել։
Հիշեցնենք․ սեպտեմբերի 19-ից հետո Երեւանում մասշտաբային ցույցեր սկսվեցին, որոնց մասնակցում էր նաեւ Լեւոն Քոչարյանը։ Չնայած անգամ լրատվամիջոցների ֆիքսած կադրերում է երեւում, որ ոստիկանները նրան բերման ենթարկելիս մեքենայի մեջ հարվածում են, ինչի արդյունքում նա ուղեղի ցնցումով մեկ օր հիվանդանոցում անցկացրեց, սակայն նրան մեղադրեցին 4 կարմիր բերետավորի ծեծելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում