Armenian text to speach

Երևանը Բաքվի կողմից կալանավորված քաղաքացիների հարցով շուրջ 10 հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանը Միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել։ Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա Արցախի ներկա եւ նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժից գործողություններից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Երբ Ռուբեն Վարդանյանն ապօրինի բռնվեց, իր մասով եւս Եվրոպական դատարան առանձին պահանջ էինք ներկայացրել։ Այս մասով նաեւ քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ եւս Եվրոպական դատարան կամ այլ որեւէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։»,- ասել է Կիրակոսյանը։

Անդրադառնալով դատարանից ակնկալիքին՝ Կիրակոսյանը պատասխանել է, որ ակնկալվում է, որ դատարանը կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը։




Լրահոս