ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ վերջերս Արցախ այցելած «այսպես կոչված ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արել է՝ լեգիտիմացնելու էթնիկ զտումները, կամայական կալանավորումները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և Ադրբեջանի կողմից կատարված մյուս հանցագործությունները»։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի գնահատմամբ՝ նրանք հեղինակազրկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ:
«Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- նշել է Մարուքյանը։