ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
‼️Մասնավորապես՝
արտադրական շինության պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հնարավոր չի եղել լվանալ և ախտահանել,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքը, պարագաները պատրաստված չեն եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից, չեն պահվել բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: