Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-9-ը աշխատանքային այցով Պրահա (Չեխիա), այնուհետեւ 10-11-ը՝ Բրատիսլավա (Սլովակիա):
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ական պատգամավորներ Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ Արման Եղոյանը:
Թե ո՞րն է գործուղման նպատակը, ի՞նչ հանդիպումներ են ունենալու ՔՊ-ականները կամ ի՞նչ հարցեր են քննարկելու, հայտնի չէ, համենայնդեպս, համապատասխան որոշման մեջ այդ մասին տեղեկություն չկա:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Երեւան-Պրահա, Վիեննա-Երեւան), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը (3 գիշերվա) կկատարվի պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան