
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները համարել է ինքնիշխան ընտրություն: Լավրովի խոսքով՝ «Մոսկվան հույս ունի, որ ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը»:
«Ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ՝ հիմա հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք կնայեն իրենց գործընկերներին՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը։ Սա իրենց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը, բայց ես դեռ հուսով եմ, որ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող ոչնչացնել»,- Վալդայ միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Օֆելյա Հովհաննիսյան