Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն Արցախի տարածքում առաջադրանքների կատարման համար աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներով և տարբերանշաններով:
«Ներկայումս ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և Բաքվի ու Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել Արցախի տարածքիցինքնուրույն դուրս եկող խաղաղ բնակիչների քաղաքացիական մեքենաների երթևեկության անվտանգությունը»,- հայտում են ՌԴ ՊՆ-ից: