ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ Women’s club-ի անձնակազմն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Նախատեսված ներկայացումը չեղարկվել է: Դերասաններն էլ ունեն հստակ ժամանակացույց հետ գալու համար, ինքնաթիռի տոմսերն արդեն գնված են և փոփոխության ենթակա չեն:
Women’s club-ի ո՛չ ղեկավար կազմը, ո՛չ դերասանները հանդես չէին եկել որևէ հրապարակմամբ կամ հայտարարությամբ, սակայն իրավիճակով պայմանավորված նախատեսված ներկայացումը չի կայացել: Ամերիկայի մեր հայրենակիցներն էլ մտահոգ են, թե ի՞նչ ճակատագիր են ունենալու գնված տոմսերը:
Ավելի ուշ դերասան Պոնչը (Տարոն Իսպիրյան) ինստագրամյան իր էջում տեսանյութ հրապարակեց` նախագծի անդամների մասնակցությամբ. «Ինչպես տեղյակ եք, մենք գտնվում ենք Լոս Անջելեսում, բայց շատ շուտով լինելու ենք Հայաստանում և կմիանանք Արցախից եկած մեր քույրերին և եղբայրներին օգնելու գործին։ Ողջունում ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր արդեն անցել են աշխատանքի։ Այո, մենք պետք է շարունակենք աշխատել, շարունակենք արարել, որպեսզի առաջ գնանք եւ ավելի ուժեղանանք։ Սիրելի արցախցիներ, պինդ կացեք, մենք ձեր կողքին ենք»՝ կից գրելով «Սիրելի արցախցիներ Մենք միշտ Ձեր կողքին ենք»:
Մարիամ Ղազարյան