ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գիտեմ, որ Երեւանի գրանցում չունենալու դեպքում երեխաները մանկապարտեզ հաճախում են վճարովի հիմունքներով: Կցանկանայի իմանալ, եթե մեկ ընտանիքից Երեւանի մանկապարտեզ հաճախի  2 եւ ավելի երեխա, այդ դեպքում որեւէ զեղչային համակարգ կգործի՞, թե՞ ոչ:Նարինե Դարբինյան, 33 տարեկան, գործազուրկՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն քաղաքապետի որոշման` Երեւան քաղաքում հաշվառում չունեցող ծնողների (ծնողի) երեխաների համար Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի  նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8.000 (ութ հազար) դրամ: Զեղչային  համակարգ չի գործում:Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես երեւում է, ղարաբաղցի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի ընդունած որոշումները դեռ երկար դժգոհություն կհարուցեն ՀՀ քաղաքացիների շրջանում: Բավական չէ, որ մարզի գրանցում ունեցողների ու երեւանցիների միջեւ ակնհայտ խտրականություն է դրվում (թեեւ Երեւանում տարբեր մարզերից եկած բնակիչներն ավելի շատ են), դեռ մի բան էլ որեւէ զիջման մեխանիզմ չկա: Իսկապես որ Կարեն Կարապետյանն աշխատում էր հնարավորինս զզվելի ու անհնար դարձնել Երեւանում բնակվելը: Լավ է, որ շուտ գնաց:




Լրահոս