
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Արցախի՝ ավելի քան 98 հազար խաղաղ բնակչի ճամբարում տեղավորելու մասին: Նրա խոսքով՝ զոհեր թույլ չտալու համար որոշվել է քաղաքացիական անձանց տարհանել և տեղավորել դիտակետերում և բազային ճամբարում․
Շոյգուն հայտնել է, որ հակամարտության սրման պայմաններում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել իր վրա դրված խնդիրները. «Մեր խաղաղապահներին շնորհակալություն եմ հայտնում անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից», – հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ռուս զինծառայողները մասնակցել են Ստեփանակերտի վառելիքի պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, տուժածներին և կարիքավորներին բազմակողմանի բժշկական օգնություն ցուցաբերել: