Ռուսաստանը չի ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը Արցախի շուրջ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելւ Euronews-ին տված հարցազրույցում։ Շառլ Միշելը սա անվանեց «դավաճանություն» հայ ժողովրդի նկատմամբ։
Եվրամիության խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին։ «Դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց իր վերահսկողությանը», – նշել է նա։
«Իրավիճակը պարզ է՝ ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունը սկսվեց առանց ասպարեզում գտնվող Ռուսաստանի կողմից նվազագույն արձագանքի, ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք», – հավելեց նա։
Շառլ Միշելն ասել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի՝ միջև այս շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ։
Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ․ հարցին, թե ինչպե՞ս կարելի է վստահություն ստեղծել այս պայմաններում, Եվրախորհրդարանի նախագահը պատասխանել է.
«Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն ունի այն պահից, երբ սկսեց ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մոնիթորինգին, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», – հավելել է նա։
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց խոստումնալից: Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։
Օֆելյա Հովհաննիսյան