
Հայաստանը, ինչպես ցանկացած երկիր, որը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, կորցնում է իրավական ինքնիշխանությունը, դա նվաստացուցիչ է, ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ տելեգրամյան-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում կայացած նիստի ժամանակ Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։
«Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած պետության համար նշանակում է ոչ այլ ինչ, քան իրավական ինքնիշխանության կորուստ, որն ինքնին նվաստացուցիչ է: Այդ իսկ պատճառով իսկապես ինքնիշխան պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիա, մի միացեք ՄՔԴ-ին»,- գրել է Կոսաչովը։
Նա նշել է, որ այս վավերացումը բացահայտ ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։
«Հայաստանի խորհրդարանում չկային ուժեր, որոնք կկարողանային կասեցնել այս գործընթացը»,-ընդգծել է Կոսաչովը։
Օֆելյա Հովհաննիսյան