
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 17.15-ին, Գյումրիի Մանուշյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 2001 թ. ծնված Գագիկ Խ.-ին: Հոկտեմբերի 2-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով՝ որպես պատժի կրումից խուսափող դատապարտյալ:
Բաժնում նրա խուզարկությամբ գրպանում հայտնաբերվել է կաթուցիչ` լցված թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատականում է իրեն, կանեփ տեսակի թմրանյութ է, այն գտել է Գյումրիի Մանուշյան թաղամասում և պահել` հետագայում անձամբ օգտագործելու համար:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: