«ՀայՓոստ»-ը թաքցնում է ՊԵԿ-ի կողմից ստացված տուգանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկություներ էր ստացել, որ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ՊԵԿ-ի կողմից 394 հազար 705 դրամ տուգանվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտման համար։

ArmLur.am-ը հարցում էր ուղարկել «ՀայՓոստ» ՓԲԸ-ին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել։ Ի պատասխան մեզ հայտնեցին․ «Տեղեկացնում ենք, որ 2020 թվականից մինչև այսօր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն 394․000 ՀՀ գումարի չափով չի տուգանվել։»

Կա փաստաթուղթ, սակայն, ըստ երևույթին, «ՀայՓոստ» ՓԲԸ-ում այդ մասին ոչինչ չգիտեն։

Նախկինում գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը մեծ քանակի գումարներ է ստանում «ՀայՓոստ» ՓԲԸ-ից այն դեպքում, երբ ընկերությունը հայտնի է իր միլիոնավոր տուգանքներով և լուծարում է մարզերի մասնաճյուղերը և կրճատում հաստիքներ։ Գուցե հենց  Հայկ Կոնջորյանի հովանավորչությամբ է «ՀայՓոստ» երբեմնի օրինապահ հարկ վճարողից, վերածվել չարամիտ հարկ թաքցնողի։




Լրահոս