
Ռուսական կողմը չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ նախագահը ստիպված լինի ինչ-ինչ պատճառներով հրաժարվել Հայաստան այցելություններից»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը նշանակում է, որ ՌԴ նախագահը կհրաժարվի Հայաստան այցելություններից։
Օֆելյա Հովհաննիսյան