Պեսկովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան հերքում է Երևանի մեղադրանքները, թե իբր երկկողմ գործընկերությունները և ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն Հայաստանի պաշտպանության համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք բացարձակապես համաձայն չենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի հետ, որ Հայաստանի որոշումը՝ միանալ Հռոմի ստատուտին, պայմանավորված է ՀԱՊԿ գործիքների «անհամարժեքությամբ»  և հայ-ռուսական գործընկերությամբ՝ ապահովելու երկրի անվտանգությունը։

Եվ ես կարծում եմ, որ, ի վերջո, Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքներն այս պահին բացարձակապես անփոխարինելի են

«Իհարկե, Հայաստանի ներկայիս ղեկավարության համար լրացուցիչ հարցեր կծագեն, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին: Մենք ի սկզբանե ասել ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից սխալ է Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին:Մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,- նշել է Պեսկովը։

 

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս