Երևանում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հոկտեմբերի 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի և 4-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, հոկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ։