Նոր հարթակ․ Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է հարթակ՝ www.workforall.am, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել իրենց հարմար աշխատանքի համար: Տվյալ պահին կայքում նշված է, որ շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա: Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա նաև ներկայացրել է առողջապահության և կրթության ոլորտների թափուր աշխատատեղերը, ըստ որի՝ մարզերում, ընդհանուր առմամբ, առկա է 273 ավագ բուժաշխատողի թափուր հաստիք և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնում՝ 37, Արարատում՝ 26, Արմավիրում՝ 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում՝ 32, Լոռիում՝ 65, Շիրակում՝ 32, Սյունիքում՝ 32, Տավուշում՝ 23, Վայոց ձորում՝ 23 թափուր աշխատատեղ:

Կրթության ոլորտում Երևանի և մարզերի դպրոցներում առկա է ուսուցչի 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում՝ 7, Վայոց ձորում՝ 6, Գեղարքունիքում՝ 22, Արարատում՝ 132, Կոտայքում՝ 60, Արագածոտնում՝ 48, Արմավիրում՝ 258, Շիրակում՝ 26, Լոռիում՝ 449, Տավուշում՝ 11 և Երևանում՝ 16:




Լրահոս